Աշխարհում նիկոլականներ չեն նստած, որ գավառական շուստրիությունները ուտեն։ Դու չես կարող, Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելով, փորձել Արցախը գցել միջազգային հանրության գրպանը, դու էլ գնաս թուրքերի հետ առևտուր անելու։
Ալիևը շարունակում է համոզել եվրոպացիներին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է օգտագործվել նաև էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Օրերս, Գոբու քաղաքում նոր էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան, ապա Թուրքիա, Իրան և Եվրոպա...